News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու», քանզի ստացվում է, որ պատերազմի եւ խայտառակ պարտության միակ մեղավորը դուք եք եւ նախկին բոլոր պաշտոնաթող գեներալներն ու նախարարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Դեռեւս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա։ Այն ժամանակ նա չընդունեց, ավելի ճիշտ՝ չհավատալով ասեց, որ պատրաստ են եւ՛ պարգեւատրվելու եւ՛ պատասխանատվության ենթարկվելու։

Երեկ Նիկոլը՝ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի դեմքով, հանրային հեռուստաընկերության եթերից տոտալ մեղադրանքի ենթարկեց բանակի հրամանատարությանն ու գլխավոր շտաբին։ Ընդ որում՝ մեղադրեց ամեն ինչում։

Նույն օրը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կտրուկ ժխտում է փաստերը, ասելով որ պատերազմի ընթացքում Նիկոլը գերագույն գլխավոր հրամանատար չի եղել։

Ըստ Նիկոլի՝ Նիկոլը մեղավոր չի, Նիկոլը երբեք ոչ մի բանում մեղավոր չի եղել, Նիկոլը՝ սուրբ է։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից։ Ահա պոպուլիզմի պտուղները։

Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու»։ Արդյունքում ստացվելու է, որ հրահրված պատերազմի եւ խայտառակ պարտության միակ մեղավորը դուք եք եւ նախկին բոլոր պաշտոնաթող գեներալներն ու նախարարները։

Մարտական փառավոր ուղի անցած, հայրենիքի պաշտպանությանը նվիրված շատ մարդկանց, արդեն երեք տարի պախարակում ու քննադատում են, անվանարկելով հանդերձ։ Հիմա էլ պարզվում է, որ դավաճան են ու սաբոտաժ անողներ, եւ պետք է կանչվեն պատասխանատվության։ Զավեշտն այն է, որ այդ ամենը՝ ընդամենը մեկ մարդու քմահաճույք է։

Հ.Գ.

Հարց կարող է առաջանալ, թե ես ի՞նչ գործ ունեի ԳՇ պետի աշխատասենյակում։ Պատասխանեմ. պարոն Գասպարյանի հրավերով (կարծում եմ Նիկոլի գիտությամբ) քննարկում էինք ստեղծված իրավիճակը եւ դրանից ելքերը։ Իմ առաջարկը եղել է այն, որ բունկերներում թաքնված Նիկոլն անձամբ հրավիրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաք, պատասխանի բոլորի հարցերին եւ անհապաղ հրաժարական ներկայացնի»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ