News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը ցավակցական խոսք են հղել Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։

NEWS.am-ը ներկայացնում է  ցավակցականը.

«Իմ եւ կնոջս՝ Աննա Հակոբյանի անունից ցավակցում եմ անվանի մտավորական Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Սփոփանքի եւ վշտակցության խոսքեր ենք ուղղում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ գործընկերներին։

Վարդան Գրեգորյանը հայկական սփյուռքի վերջին տասնամյակների ամենավառ եւ ճանաչված ներկայացուցիչներից մեկն էր։ Դասավանդելով ամերիկյան մի շարք համալսարաններում՝ Վարդան Գրեգորյանն այնուհետեւ դարձել է համաշխարհային համբավ ունեցող Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի նախագահը եւ իր աշխատանքային գործունեությունն ավարտել ԱՄՆ հռչակավոր Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտոնում։ Նա իր ողջ կյանքը դրել է ի սպաս Միացյալ Նահանգներում կրթության եւ գիտության զարգացմանն ու ժողովուրդների եւ մշակույթների միջեւ ճանաչելիության ու փոխվստահության ամրապնդմանը, արժանացել է ԱՄՆ նախագահի «Ազատության» շքանշանին։

Վարդան Գրեգորյանը, լինելով մեծ հայրենասեր, մշտապես ներգրավված է եղել ամերիկահայ համայնքի կյանքում։ Պատահական չէ, որ սերելով Իրանի Թաբրիզ քաղաքի հայկական ընտանիքներից եւ ուսանելով Բեյրութի հայկական կրթօջախներում, նա երիտասարդ տարիներից ի վեր հոգեւոր ամուր թելերով կապված է եղել իր ժողովրդի հետ եւ ապրել նրա կյանքով։ Իսկական հայ մտավորականի եւ հումանիստի խառնվածքն էր պատճառը, որ իր կյանքի վերջին տարիներին նա դարձավ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը։

Հայաստանում եւ Սփյուռքում ապրող շատ հայերի համար Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս եւ ընդօրինակման կերպար էր։ Նրա բացակայությունը մեծ կորուստ է լինելու մեր ժողովրդի համար։

Ես եւ Աննան ջերմորեն ու մեծ տպավորություններով ենք հիշում պարոն Գրեգորյանի՝ բացառիկ մարդու հետ հանդիպումները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ