News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, թե ինչ միջոցառումներ են նախատեսված ապրիլի 23-ին եւ 24-ին:

Նրա խոսքով, «Հիշատակի եռերգություն» կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Այն կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթերում:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Գերմանիայից հրավիրված դիրիժոր Ալ. Իռադյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ տեղի կունենա համերգ՝ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ: Այս միջոցառմանը նախատեսվում են դիվանագիտական պատվիրակությունների մասնակցություն, համերգը կլինի Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Կլինեն նաեւ այլ միջոցառումներ: Մասնավորապես, ԱԳՆ-ի կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների եւ մեր հանրության համար ցուցահանդես է նախատեսվում ապրիլի 24-ին Երեւանի քաղաքապետարանի նախասրահում, որը կվերաբերի Արցախում մեր հուշարձանների վիճակին: Ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը: Մուտքը բաց է լինելու բոլորի համար:

Ապրիլի 21-ին ժամը 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ժամանակավոր ցուցադրություն է լինելու, որը կկրի «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագիրը: Այն կլինի մինչեւ սեպտեմբերի 10-ը:

Ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաքը, որտեղ ավանդաբար թերթիկներից թուղթ են պատրաստում, որն օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ