News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փաշինյանը, դեռևս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում,Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում էր։ Համայնքներից յուրաքանչյուրում հավաքվածներին դուր գալու համար հնչեցրած մտքերն առանձին քննարկման թեմա է։  Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպումներն առանձնանում էին  խորը բարոյական անկմամբ և գռեհկությամբ։

Փաշինյանը հպարտանում է իր արած ասֆալտով, իսկ հավաքվածները ծափ են տալիս։ Ինչի՞ համար եք ծափահարում, ինչի՞ն եք ծափահարում։ Այն բանի համար, որ ինչ-որ նախարարություն արել է իր պարտականությունը, իսկ այսօր կաշառքի տեսքով ներկայացնում է հանդիպմանը, իսկ դո՛ւք, Հայաստանի  քաղաքացիներ դրա համար ծափահարո՞ւմ եք։ Անհնար է պատկերացնել, որ այսքանից հետո գյուղացին ծափահարում է. Ո՞ր արժանիքի համար են ծափերը։

Ծափը թանկ վերաբերմունքի, քաղաքակիրթ վերաբերմունքի նշան է։ Ծափին պետք է արժանանալ։ Ինչո՞վ է արժանացել Փաշինյանը ծափերին՝ 14 կիլոմետր վերանորոգած ճանապարհով, որը էլի եմ կրկնում իր պարտականությունն է, թե Եռաբլուրի սահմանները անվերջ ընդարձակելով։ Ինչո՞վ է արժանացել թանկ վերաբերմունքին՝ իր ձևակերպմամբ՝ «չորս հազար պլյուս մինուս հիսուն» զոհերո՞վ, հազարավոր հաշմված երիտասարդներո՞վ, թե՞ հանձնված Շուշիով և Հադրութով։Այդ ծափ տվող գյուղերում պատրաստված գինին հաստատ չի խմվի։ Գինին իր մեջ հոգևոր բան ունի, բայց ծափ տվողը հաստատ չի կարող ազնիվ գինի պատրաստել։

Ավելի գռեհիկ բան, քան գերեզմանների մոտ ֆոտոսեսիան է, անհնար է պատկերացնել։ Գալիս է կապիտուլյանտը, ծաղիկները տալիս են ձեռքը, գնում է թարմ, իր պատճառով, իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ, որտեղ հանգչում են դեռ կյանք չմտած երիտասարդներ, ու այդ երիտասարդների հարազատների գրկաբաց համաձայնությամբ, դահիճը իբր ծնկի է իջնում, բայց այնպես, որ հանկարծ զրահաբաճկոնը չերևա, և ֆոտոսեսիա է անում նախընտրական քարոզարշավի համար։ Լավ, որքան կարելի էր այլասերվել որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որ թույլ ենք տալիս նրան գալ, ու իր հիմնած գերեզմանի վրա ֆոտոսեսիա անել։

Իր իսկ գցած գերեզմաններին ֆոտոսեսիան ոչնչով չի տարբերվում Բաքվում բացված ազգային ստորացման պուրակից։ Ֆոտոսեսիան զոհվածների հիշատակի անարգանք է, մեր հասարակության նսեմացում, ստորացում։ Այն չի կարող առանց արձագանք մնալ։ Անկախ ընտրություններից, արդյունքներից, քվեարկությունից, կուսակցություններից և քաղաքական մնացած զարգացումներից, բոլոր նորմալ մարդիկ պետք է  արձագանքեն։ Էս ի՞նչ ես անում։

Ամենակարևոր ընտրությունը Նիկոլին համատարած ամենուր մերժելն է։ Նրա հետ չի կարելի խոսել, շփվել, բանակցել։ Եվ այն քաղաքական ուժերը, այն «լիդերները», որոնք նրա հետ կարող են նստել, բանակցել, «պարոն վարչապետով» հարցեր ուղղել, խաղի կանոններ որոշել, Վայոց Ձորի ծափահարողներից  իրենց քաղաքացիական որակներով շատ քիչ են տարբերվում։

Բնական ու տոտալ արձագանք պետք է լինի՝ Նիկոլին տոտալ մերժելը՝ չտեսնել նրան, չլսել, չքննարկել, չթողնել, որ անարգի, ստորացնի մեր զոհերի հիշատակը, որ անարգի ապրողներին, որ անարգի սերունդներին։ Որովհետև նա, իր էության համաձայն, այլասերում է ամեն ինչ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ