News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վարչապետը Զանգեզուրով միջանցք տալու անհնարինության մասին է խոսել. Ես կարծում եմ, որ Մեղրիով որեւէ միջանցք Ադրբեջանին չի տրվելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ճանապարհները, այո, պետք է ապաշրջափակվեն, բայց ճանապարհներն ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ հաստատ կա: Այդ տարբերակներում ՀՀ-ն շատ շահեկան վիճակում է լինելու»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞րն է շահեկան տարբերակը, պատգամավորն արձագանքեց. «Հիմա քարտեզով ցույց չտամ, բայց կարող եմ ասել, որ Ալիեւի ուզածը, որ իր պատկերացմամբ, պետք է միջանցք տրամադրվի Նախիջեւանը Մեղրիով կարճ Ադրբեջանին կապելու համար, դա ընդունելի չէ եւ չի լինելու»:

Նա հավելեց, որ Ալիեւը, երբ խոսում է Զանգեզուրում ներդրումների մասին, իր խնդիրն է մեր հասարակությանը լարվածության մեջ պահել, փորձել վախեցնել. «Ալիեւը իր պոռոտախոսությունից, ցինիզմից առաջ թող նախ պատասխանի, թե իր պապերը որ երկրում են ծնվել, այդ երկրի անունն ինչ է եղել: Այդ ժամանակ Ադրբեջան չի էլ եղել: Հետո նոր մտածի՝ Զանգեզուրը ում տարածքն է: Ալիեւը, այսօր աչքի է ընկնում պոռոտախոսությամբ ու ցինիզմով, եւ իմ կարծիքով իր մոտ հոգեկան խանգարման երեւույթներ կան»,-ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ