News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նիստն այսօր՝ ապրիլի 19-ին, Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ կայացավ։

NEWS.am-ին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնեց, որ ԲԴԽ 10 անդամներից 7-ը ներկա են եղել նիստին. «Ձայն ապահովելու խնդիր չի եղել։ Գիտեք, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, Մակյանը COVID-19-ով է վարակվել, Չիչոյանն էլ արձակուրդում է»։

Այսօրվա նիստին պետք է տեղի ունենար Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը, ինչը, սակայն, կրկին չի կատարվել. «4 թեկնածուներից 3-ին պետք է ընտրեինք եւ ներկայացնեինք Ազգային ժողով, բայց չկազմվեց ցուցակը, ինչը չէր եղել նաեւ նախորդ անգամ, ինչպես նաեւ դրանից առաջ։ Պատճառը խորհրդի անդամների մոտեցումն է տարբեր թեկնածուների վերաբերյալ։ Թեկնածուներից 3-ը պետք է ստանան բավական քանակությամբ ձայներ, որպեսզի ցուցակը կազմվի, բայց 3 թեկնածուները չեն ստացել։ 3 անգամ չկազմվեց ցուցակը»։

ԲԴԽ անդամը պատմեց, որ նիստն անցել է նորմալ մթնոլորտում. «Ներկայացվել են դիրքորոշումներ, եղել են քննարկումներ»։

Բեքմեզյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի դատավորի համար առաջադրվել է 4 դատավոր՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Վարչական Վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ