News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ այս հարցում պետք է բացառել ցանկացած քաղաքական շահարկում: Ապրիլի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին ասաց Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի տեղակալ Բորիս Ավակյանը՝ մեկնաբանելով հարցն այն մասին, թե ինչու Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության օդանավն առանց հայ ռազմագերիների Բաքվից Երեւան վերադարձավ:

Ըստ նրա՝ այս հարցը կամ թե ինչու է գործընթացը հասել այս փուլին, իմաստ չունի քննարկել: Ավակյանը նշեց, որ գերեվարված զինվորի ցանկացած ծնողի համար յուրաքանչյուր վայրկյան իսկական դժոխք է:

«Ինձ ապշեցնում է, թե որքան ուժեղ են այն ծնողները, ովքեր շարունակում են պայքարել իրենց երեխաներին վերադարձնելու համար: Բայց այս խնդիրը լուծելու համար մենք պետք է վերլուծություն անցկացնենք, իսկ դրա համար անհրաժեշտ է հասկանալ տեղեկատվական դաշտը: Ես զարմացած եմ, որ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները նոր չարաշահումների սկիզբ են դրել. ասում են, որ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ է դիմել ռուսական կողմին: Իմ կարծիքով, դա անընդունելի է: Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղարկել արտասահմանյան երկրների դեսպանների մոտ, ապա Ազգային ժողովը նրա տեղը չէ: Ավելի լավ կլինի, եթե այսուհետ ելույթ չունենան»,- ընդգծեց Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի տեղակալը:

Բորիս Ավակյանի կարծիքով՝ նման հայտարարությունները մեծ եւ տեղին դժգոհություն եւ վրդովմունք են առաջացնում քաղաքացիների շրջանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Ամենաշատ