News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Եթե դեպի Մարս ճանապարհորդության ժամանակ տիեզերանավի անձնակազմի անդամներից որեւէ մեկը մահանա, ապա ողջ մնացած տիեզերագնացները կարող են ուտել իրենց հանգուցյալ գործընկերներին, գրում է Planet-today-ը՝ վկայակոչելով Popular Science-ը:

Աշխարհի առաջատար տիեզերական գործակալությունները դեռ միայն աշխատում են դեպի Մարս թռիչքների հնարավորության վրա, սակայն հաջորդ տասնամյակում այդպիսի նախագծերը կարող են իրականություն դառնալ: Կարմիր մոլորակը նվաճողները ստիպված կլինեն բազմաթիվ դժվարությունների բախվել, ուստի հնարավոր է, որ ոչ բոլորը վերադառնան Երկիր:

Ենթադրվում է, որ մարդակերությունը կարող է փրկություն դառնալ թիմի համար, որն իսկապես ծայրահեղ իրավիճակում է հայտնվել: NASA-ում այդ մասին պաշտոնապես չեն խոսում, սակայն դժվար չէ ենթադրել, որ նման հարցերը ոչ միայն էնտուզիաստներին են հուզում, այլ նաեւ՝ , դեպի Մարս թռիչքների նախապատրաստությունն իրականացնող գիտնականներին:

«Եթե տիեզերանավը վթարի է ենթարկվում եւ տիեզերագնացները ստիպված են օգնության սպասել երկար ամիսներ կամ նույնիսկ տարիներ, ապա մարդակերությունը կարող է փրկություն դառնալ սննդի խիստ պակասի պայմաններում: Եթե տիեզերագնացներն ուտում են իրենց մահացած գործընկերներին, նրանք կարող են ողջ մնալ՝ի վերջո առաքելությունն ավարտելու համար»,- գրում են տիեզերական ճանապարհորդությունների փորձագետները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը հայտարարել է, որ մեծ թվով խոշոր աստղակերպեր կարող են ընկնել Երկրի վրա
Գիտնականները նշում են Երկրին երկնային շատ մարմինների մոտենալու մասին...
Բեզոսը 2 միլիարդ դոլար է խոստացել NASA-ին` տիեզերագնացներին Երկրի արբանյակ հասցնելու պայմանագրի դիմաց
Blue Origin ընկերությունը 2 միլիարդ դոլար կտրամադրի լուսնային վայրէջքային մոդուլի ստեղծման համար` տիեզերագնացներին Երկրի արբանյակ հասցնելու պայմանագիր դիմաց...
Իլոն Մասկի հրթիռային ընկերությունը 178 միլիոն դոլարի արձակման պայմանագիր է ստացել
Europa Clipper առաքելությունը պետք է տեղի ունենա 2024 թվականի հոկտեմբերին․․․
Blue Origin-ը տիեզերք ապագա ուղեւորական թռիչքների համար 100 մլն դոլարի չափով տոմսեր է վաճառել
Ընկերությունը չի հրապարակում New Shepard-ով թռիչքի գները...
Ջեֆ Բեզոսը տիեզերքից տեսանյութ է հրապարակել
Երբ նրան հարցրել են, թե արդյոք նորից կթռչի, Բեզոսը պատասխանել է. «Սատանան տանի, այո․․․
Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, մի քանի րոպե տիեզերքում է անցկացրել
«Այս պարկուճում գտնվում է մարդկանց շատ ուրախ խումբ»,- ասել է Բեզոսը այն բանից հետո, երբ տիեզերանավը վայրէջք է կատարել Տեխասի արեւմուտքում գտնվող անապատում․․․