News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Չինաստանի երկրաբանական գիտությունների համալսարանի հնէաբանների կողմից Սինցզյան նահանգում հայտնաբերվել է ստեգոզավրի թողած ամենափոքր հետքը, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Palaios-ը:

Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ ստեգոզավրներն ապրել են այս տարածաշրջանում, սակայն գիտնականները հայտնաբերել էին հիմնականում մեծահասակ կենդանիների հետքերն ու դրանց կմախքները: Իսկ այժմ նրանք թաթի երեք մատի հետք են գտել՝ ընդամենը 5.7 սմ երկարությամբ, որն, ըստ երեւույթին, պատկանել է ստեգոզավրի՝ կատվի չափ ձագին:

Ստեգոզավրի ճշգրիտ տեսքը դժվար է հաստատել: Սակայն հետազոտողները պարզել են, որ ձագը կարող էրքայլելու ձեւով տարբերվել չափահաս ստեգոզավրերից: Հասուն ստեգոզավրները քայլում էին չորս թաթի վրա, սակայն մադկանց նման կրունկներն իջեցնում էին գետնին, ինչի պատճառով նրանց հետքերը երկար տեսք ունեն: Իսկ ձագը, դատելով հետքից, տեղաշարժվում էր բարձրացրած կրունկով՝ թռչնի կամ կատվի պես: Հավանաբար, ձագերն ավելի հեշտ ու արագ էին շարժվում, քան մեծահասակները, սակայն միայն թաթի մի հետքով հնարավոր չէ դա պնդել:

Հայտնի չէ, թե ինչու են այդքան քիչ ձագերի հետքեր պահպանվել, ասում են գիտնականները: Գուցե նրանց թաթերի հետքերի վրայով անցնում էին  հասուն ստեգոզավրները կամ դինոզավրերը շատ արագ էին մեծանում եւ չէին հասցնում շատ հետքեր թողնել, քանի դեռ փոքր էին: Կամ այն տարածքներում, որտեղ ձագերը մեծանում էին, հողը պարզապես չէր նպաստում հետքերի պահպանմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ