News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վիեննայում Իրանի եւ աշխարհի մյուս տերությունների միջեւ բանակցությունները ԱՄՆ-ին կբերեն 2015-ի միջուկային համաձայնագրին: Այս մասին Ազգային անվտանգության կաբինետի նիստում ասել են Իսրայելի ռազմական հետախուզությունը եւ Մոսադի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ներկա են եղել հանդիպմանը:

Իսրայելի կառավարությունը խիստ մտահոգված է միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադառնալու կապակցությամբ եւ փորձում է համոզել Ջո Բայդենի վարչակազմին չթուլացնել ճնշումը Թեհրանի վրա:

«Մոսադը» նախարարների կաբինետին հիմնականում տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի վիճակի մասին: Ռազմական հետախուզության ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում Իրանի գործողությունները:

Երկու հետախուզական գործակալությունները նման գնահատականներ են տվել Վիեննայի բանակցություններին:

«Մենք, մեղմ ասած, շատ լավատես չենք»,- ասել է հանդիպմանը մասնակցած իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան: «Մենք չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու աշխարհի մյուս տերությունները մի քանի շաբաթվա ընթացքում Իրանի հետ գործարք կնքեն»:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախորդ օրը Fox News-ին ասել էր, որ Վիեննայում Իրանի հետ բանակցությունները «կառուցողական» են, 2015-ի միջուկային գործարքին վերադառնալու իրական փորձեր են արվում:

Սալիվանը հավելել է, թե ԱՄՆ-ը չի վերացնի պատժամիջոցները, քանի դեռ «հստակություն եւ վստահություն» չունի, որ Իրանը լիովին կվերադառնա 2015-ի համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտավորություններին:

Իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ կառավարության նոր նիստում քաղաքական նոր որոշումներ չեն կայացվել, եւ Իսրայելը կշարունակի Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ երկխոսությունը Բայդենի վարչակազմի հետ:

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեյր Բեն Շաբբատը, ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ Ավիվ Կոհավին, իսրայելական ռազմական հետախուզության ղեկավար Թամիր Հեյմանը եւ «Մոսադի» տնօրեն Յոսի Կոհենը կայցելեն Վաշինգտոն՝ իրանցի գործընկերների հետ բանակցելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ