News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների ոստիկանության հատուկ ջոկատը նոր անդամ ունի՝ Spot անունով ռոբոտ-շունը, գրում է Reuters-ը:

Ռոբոտն առաջին անգամ օգտագործվել է մարտին: Դրա հիմնական գործառույթը կլինի թմրանյութերի լաբորատորիաներ ներթափանցելը:

«Թմրանյութերի արտադրության լաբորատորիան միշտ էլ ռիսկային է, քանի որ այն պարունակում է վտանգավոր նյութեր եւ, հնարավոր է, զենք կրող հանցագործ»,- ասել է հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Մարջոլեն Սմիթը: «Այնպես որ, մեզ համար շատ կարեւոր է, որ մենք հիմա կարողանանք ռոբոտին ուղարկել ներս՝ նախնական դիտարկում կատարելու համար»:

Սմիթն ասել է, որ Նիդեռլանդների ոստիկանությունը Եվրոպայում առաջինն է ռոբոտ-շուն օգտագործում, այն դարձել է ինտերնետային սենսացիա այն բանից հետո, երբ 2016-ին Boston Dynamics-ը ցուցադրել էր նրան:

Spot-ում ներկառուցված են տեսախցիկներ եւ այլ հաղորդիչներ եւ նա կարող է անցնել դռան տեղով ու փոքր խոչընդոտներ հաղթահարել։ Դրան կառավարում է հեռակառավարման վահանակով գործակալը: Սմիթը չի բացահայտել ռոբոտ-շան գինը, բայց ասել է, որ տարեկան կտրվածքով դրա ծախսը կլինի այնքան, որքան մարդունը՝ տարեկան մոտ 44 000 եվրո:

Սմիթի խոսքով՝ Spot-ի ապագա հավելվածները կարող են ներառել հանցագործության վայր մեկնելը եւ նախքան փորձագետների ժամանումը ԴՆԹ նմուշներ վերցնելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ