News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Աֆրիկայի Քրյուգերի ազգային պարկում փղերը մահացու տրորել են ռնգեղջյուրների որսագողության մեջ կասկածվողին, հայտնում է AFP-ն:

Տարածքը հսկող ռենջերները նկատել են երեք որսագողերի, որոնք փախչելու փորձ կատարելիս հանդիպել են փղերի նախրի: Ավելի ուշ ռենջերները գտել են «տրորված» տղամարդու, որը մահացել էր վնասվածքներից, ասել է Հարավաֆրիկյան ազգային պարկերի (SANParks) ներկայացուցիչ Իսահակ Ֆաահլան:

Մյուս տաղամարդը նույնպես հարձակման է ենթարկվել, սակայն կարողացել է թաքնվել, իսկ երրորդը ձերբակալվել է:

Որսագողերը սպանում են ռնգեղջյուրներին եւ կտրում նրանց եղջյուրները՝ բավարարելու համար Ասիայում անհագ պահանջարկը, որտեղ դրանք օգտագործվում են բժշկության մեջ կամ համարվում են աֆրոդիզիակներ:

Պետական վիճակագրության համաձայն, 2020 թվականին սպանված ռնգեղջյուրների թիվը նախորդ տարվա համեմատ մեկ երրորդով նվազել է՝ հասնելով 394-ի: Այնուամենայնիվ, ինչպես AFP-ին ասել է Ֆաահլան, որսագողերի ներխուժումների քանակը չի նվազել եւ կարող է օրական հասնել 40-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ