News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է   ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝  զարգացնելով առեւտրատնտեսական կապերը եւ  կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն   ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաեւ «Պարսից ծոց եւ Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարեւորությունը։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ  դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու եւ տնտեսական կապերի ընդլայնմանը  նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

Զրուցակիցները քննարկել են  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին,  համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաեւ Հյուսիս-հարավ  ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման եւ շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։  Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Արևմուտքի հետ մեր հարաբերությունները չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան
Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր հարեւանի հետ մեր…
Ամենաշատ