News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը գործարկել է կայք, որտեղ քաղաքացիները քննարկում են 27 երկրների դաշինքի ապագան, քանի որ Բրիտանիայի դուրս գալը, կլիմայի փոփոխությունը, COVID-19 համավարակն ու աճող ազգայնականությունը ԵՄ-ին ստիպում են մտածել հետագա զարգացումների մասին, հաղորդում է Reuters-ը:

ԵՄ 24 պաշտոնական լեզուներով հրապարակման համար մատչելի կայքէջը մաս է կազմում այն բանի, ինչը ԵՄ հաստատություններն անվանում են «Եվրոպայի ապագայի մասին» համաժողով՝ քննարկումների ֆորում, որն օգնում է բացահայտել խնդիրները, որոնք ԵՄ-ն պետք է լուծի փոփոխվող գլոբալ համատեքստում:

«Համաժողովի եզրակացությունները ապագայում կարող են հիմք հանդիսանալ Միությունում բարեփոխումների համար»,- ասուլիսում հայտարարել է նախաձեռնության առաջնորդներից մեկը, Եվրախորհրդարանի անդամ եւ Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆշտադտը: «Անհրաժեշտ է նոր ուղղություն: Այս համաժողովը կարող է պատասխան տալ»,- ասել է նա: Քննարկումների արդյունքներով եզրակացությունները պետք է ներկայացվեն 2022-ի երկրորդ եռամսյակում:

Կայքում անցկացվում են քննարկումներ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրը, առողջությունը, տնտեսությունը, սոցիալական արդարությունը եւ աշխատատեղերը, ԵՄ դերը աշխարհում, արժեքներն ու իրավունքները, օրենքի գերակայությունը, անվտանգությունը, թվային վերափոխումը, ժողովրդավարությունը եւ միգրացիան: Քաղաքացիները կարող են շրջանառել իրենց սեփական թեմաները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ