News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հնդկաստանում երկաթուղու աշխատողը փրկել է գնացքի մոտենալուց վայրկյաններ առաջ ռելսերի վրա ընկած երեխային:

Հնդկաստանի երկաթուղիների նախարարության կողմից տեսախցիկներից Twitter-ում տեղադրված կադրերում երեւում է, թե ինչպես է Մումբայի կայարանում աշխատողներից մեկը վազում դեպի երեխան այն պահին, երբ գնացքը սլանում է նրանց կողմը:

Նրան հաջողվում է գնացքի մոտենալուց մի քանի րոպե առաջ երեխային բարձրացնել հարթակ:

Նախարարությունում գովել են աշխատակցուհի Մայուր Շելհեին՝ նրան անվանելով «բարի սամարացի»:

«Մենք ողջունում ենք նրա օրինակելի խիզախությունը եւ առավելագույն նվիրվածությունը իր աշխատանքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ