News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է։

Քաղաքացիները  նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով։ Այս պահին էլ քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։

Սյունեցիներն այս պահին փորձում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը դեպի քաղաքի հրապարակ։

Երեկ՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Նշենք՝ երեկ՝ երեկոյան արդեն NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը գիշերով այցելել է Շուռնուխ համայնք։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ