Սյունիքի մարզի Ագարակ քաղաք Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի է ունեցել հրմշտոց, որի հետեւանքով պատռվել է Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։ Արդյունքում Փաշինյանի երթը չիրականացավ։
Նշենք, որ սյունեցիները նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Բարեւ բ... տղա», «Ողջույն բ... տղա», «Քեզ ոչ մեկ չի ողջունում», «Կապիկ», «Ողջույն, կապիտուլյանտ» վանկարկումներով։ Այդ լարված միջոցին քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։
Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
Նշենք, որ երեկ՝ երեկոյան արդեն NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը գիշերով այցելել է Շուռնուխ համայնք։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։
Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։