News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Մեղրիում այս պահին մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել ու պատրաստվում են իրենց վերաբերմունքն արտահայտել Նիկոլ Փաշինյանի այցին, որն այս պահին Մեղրիում է: Քաղաքացիները պնդում են, որ Փաշինյանը չպետք է մտնի քաղաք, պղծի իրենց հողը «Մենք չենք թողնում, որ էդ կապիտուլյանտը մտնի էս ռայոն: Չենք ուզում, ինքը գա կանգնի մեր հողի վրա: Ով Նիկոլի կողմն ա՝ թուրք ա»,-ասաց հավաքված մեղրեցիներից մեկը: Նրանք սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»:

Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից, հավաքվածներն սկսեցին վանկարկել «Նիկոլ թուրք»: Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ նստեց մեքենան ու հեռացավ:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել էր Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին ուժայիններն իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։ Նա շատ ուժ ժամի այցելել է Շուռնուխ համայնք: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ