News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շատ-շատ էին, տունը շրջապատել էին, ոնց որ հանցագործներ լինեինք. դա անելու ձեւ չէր, որ միանգամից մտան տուն, շատ անսպասելի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներից Նաիրա Գալստյանը, որի տուն երեկ ուշ երեկոյան այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք էլ հողամասից նոր էինք տուն եկել, որ հանգստանանք, հաց կերանք, այդ պահին իրենք մտան, ամոթից կարմրել էի։ Մենք իրենցից չէինք սպասում՝ այդ ձեւով, այդ կարգավիճակով կմտնեն։ Ես դուրս եկա, տեսա անծանոթի, ով ասաց, որ ուզում են գալ, ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են: Փաշինյանն իր անձնակազմով մտավ, թիկնապահներն էլ շրջապատեցին տան շրջակայքը։ Դա անելու ձեւ չի, փոքր երեխա կա տանը, դա վարչապետի պահվածք չէ»,-ասաց նա:

Նաիրան հավելեց, որ ինքը Փաշինյանի հետ ընդհանրապես ոչ մի բառ չի փոխանակել. «Նա ինձ հարցրեց՝ ինչու եք այս կարգավիճակով ապրում, ասացի՝ նորմալ է, մեր վիճակն էլ այսպես է, այսպես ենք ապրում։ Հետո հարցրեց՝ իսկ աշխատանք չկա՞, որ աշխատեք, երեխային պահեք, ես էլ ասացի՝ աշխատանք չկա, ես էլ երեխայի խնամքով եմ զբաղվում։ Դրանից հետո նրանք դուրս եկան, գնացին։ Հիմա էլ առավոտյան դուրս ենք գալիս, տեսնում անսպասելի նկարները գցած ինտերնետը: Դա անելու բան չի։ Ես ահավոր վախեցել եմ, ոտքերս երեկվանից մինչեւ հիմա ահավոր դողի մեջ են։ Երեւի մի քանի տասնյակ կլինեին, ցանկապատի վրայով ցատկելով, մտել էին ներս: Մինչեւ հիմա նա որտե՞ղ էր, որ թուրքը եկել է, մեր քթի տակ նստել է»:

Շուռնուխի բնակիչը նկատեց, որ բացի քաղաքապետից իրենց ոչ ոք օգնություն չի տվել. «Գյուղի մեջ թուրքը լցված, երեխաս դուրս է գալիս՝ վախը սրտումս է, ասում եմ՝ մտի տուն, քեզ կարող է այնտեղից խփեն։ Ինչո՞ւ մեր անվտանգությունը նա մինչեւ հիմա չի ապահովել։ Բացի այդ էլ երեկ վախեցրել են, առանց այդ էլ վախը սրտներումս քնում, արթնանում ենք: 9 տարեկան աղջիկ ունեմ, որ մի բան լիներ, պատասխա՞ն էին տալու: Մի պահ անգամ, երբ մտան գյուղ, ես մտածեցի, թե թուրքն է մտել, ոստիկանները  դրա համար են եկել։ Բայց երբ ասացին՝ Փաշինյանն է, ասացի՝ ես չեմ ընդունում։ Ասում է՝ Սյունիքը անվտանգ է, Սյունիքի ի՞նչն է անվտանգ, թուրքը գրեթե տների մոտիկ նստած է, եթե անվտանգ է, ցերեկով կգար, ոչ թե գաղտագողի կմտներ»:

Նաիրա Գալստյանը հավելեց, որ իրենք շատ վատ կարգավիճակում են ապրում, աշխատանք չկա. «Վթարային տանն ենք ապրում, մոտ 3 տարի առաջ այրվել է տունը, ոչ մի տեղից աջակցություն չենք ստացել, կարող եք գալ՝ տեսնել։ Մեր հողամասն ենք մշակում, որ գոնե ձմեռը կարողանանք գոյատևել։ Ամուսինս Արցախի անտառտնտեսությունում էր աշխատում, հիմա թուրքը գրավել է այդ տարածքները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ