News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը գնա ու զոհված ազատամարտիկների գերեզմանները պղծի, մեր խնդիրը դա է: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում հայտարարեց բողոքի ակցիայի ելած բնակիչներից մեկը: Նրանք փակել են հուշահամալիր տանող ճանապարհը:

«Կան մարդիկ, որոնք Նիկոլին սիրում են: Ասենք, էդ մարդը երեք տղա ունի, երեքն էլ Ռուսաստանում են, իր համար Նիկոլը շատ լավն ա, բայց հիմնական մասսան մեկ է: Մենք այսնքան ենք կագնելու այստեղ, մինչեւ թույլ չտանք իրեն բարձրանալ հուշահամալիր: Թող Կապանից դուրս գա, ինքը մեզ պետք չի: Ես ինքս մինչեւ Հորադիզ ոտքով եմ հասել, իսկ այսօր ինքը մի գրչի հարվածով 140 կմ հանձնեց թուրքին»,-ասաց ազատամարտիկներից մեկը:

Մեկ այլ ազատամարտիկ էլ հավելեց. «Մեկ այլ կապանցի էլ ասաց. «Էսօր գերեզման ա գալիս, ծաղիկ դնում, կոկորդիլոսի նման լացում: Ո՞ւմ է դրանով խաբում: Մի կռված տղա էլ մենք ենք, ոչ մեկն իրան չի արդարացնում: Իր տեղն Իջեւան ա, թող գնա Իջեւանում կանգնի: Ինքը ստեղ տեղ չունի բարձրանալու, որովհետեւ տղերքն իրեն չեն ընդունում: Թուրքերն էստեղ տեղ չունեն, թող գնա Ալիեւի հետ Բաքու»:

Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ մարզպետարանի շենքից եւ ավտոշարասյունը շարժվեց, հավաքվածները սկսեցին վանկարկել «Նիկոլ Դավաճան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ