News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հարյուրավոր ոստիկաններ այս պահին Երևանից ուղևորվում են Սյունիք։ NEWS.am-ի թղթակիցը Երասխում նկարահանել է ոստիկաններով լի ավտոբուսները։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասել էր, որ իր տեղեկություններով Փաշինյանը հրահանգել է, որ իրեն և իր կնոջը, ինչպես նաև Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարներին ձերբակալել։ Սյունիքի մարզպետարանում ոստիկանապետ Վահե Ղազարյանին Արմեն Աբազյանին հրահանգել էր «կտրուկ և հատուկ գործողություններով պատասխանավտվության կանչել «Մեղրիի միջադեպի մեղավորներին»։ Նրան այդ խորհրդակցության ընթացքում զեկուցվել էր, որ ապրիլի 21-ին, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանության), 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում նախօրեին Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին այսօր մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները նրանից պահանջել են հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չկարողացավ Քաջարան մտնել։

Նշենք, որ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։

NEWS.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով ԱԱԾ–ում Փաշինյանի հրահանգով ցուցակ է կազմվում այն անձանց, որոնց պատրաստվում են ձերբակալել Սյունիքի դեպքերի առնչությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ