News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարական առանձնատան մոտ վիճակը լարվեց, ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց եւ քաշքշուկ սկսվեց այն բանից հետո երբ ակցիայի մասնակիցները հավկիթներ շպրտեցին կառավարական առանձնատան ուղղությամբ:

Ոստիկանները արագ մտան  բազմության մեջ, որպեսզի բերման ենթարկեն հավկիթները նետողներին, հավաքվածները փորձեցին թույլ չտալ, որ բերման ենթարկեն մարդկանց, ինչի հետեւանքով սկսվեց քաշքշուկը: Կարմիր բերետավորներին, այդուհանդերձ, ոմանց մտցնել ոստիկանական մեքենա: Հավաքվածները շրջապատեցիւն ոստիկանական մեքենան եւ պահանջում էին ազատ արձակել ներսում գտնվողներին: Սակայն ոստիկանական մեքենան կարողացավ դուրս գալ տարածքից:

Նշենք, որ քաշքշուկի ժամանակ այդ տարածքով անցնող մեքենաները ազդանշաններով աջակցություն էին հայտնում հավաքված քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ կառավարական առանձնատան մոտ այսօր բողոքի ակցիան տեղի ունեցավ ի աջակցություն սյունեցիների, ում Փաշինյանը սպառնացել էր պատժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ