News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մոտ 40 րոպե արդեն Երեւան քաղաքի Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում է, դատավարական իր կարգավիճակի վերաբերյալ դեռեւս տեղեկություն չունեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում ենք, մոտավորապես 40 րոպե է՝ սպասում ենք այստեղ։ Հրավիրել են, թեեւ հրավերքը ոստիկանական մեքենայով էր։ Դեռեւս ոչ ոք մեզ չի բացատրել՝ ինչ դատավարական կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակներում Մխիթար Զաքարյանը պետք է մասնակցի որեւէ գործողության։ Մենք դեռեւս համբերատար սպասում ենք, թեեւ պարտավորություն չունենք էլ, բայց պարոն Զաքարյանը բարի կամք է դրսեւորում եւ ասում է՝ կսպասեմ՝ ինչքան պետք է, հասկանանք՝ ինչն է խնդիրը»,- նշեց փաստաբանը։

Մխիթար Զաքարյանն էլ հավելեց, որ իրավապահներից խուսափելու խնդիր չունի. «Մեր իրավապահներից ոչ թաքցնելու, ոչ էլ խուսափելու խնդիր չունեմ»։

Հիշեցնենք, որ փաստաբան Պապոյանը հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն եւ գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:

Ոստիկանությունում իրենց ասել են, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված՝ որեւէ գործողություն չի կատարվում: Ավելի ուշ Պապոյանը եւս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:

Այնուհետեւ պարզվեց, որ Զաքարյանին տեղափոխում են Երեւան։

Տպել
Ամենաշատ