News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Շուռնուխի գյուղապետի եղբորը, ով հիվանդ է եղել, գիշերը մտել են ու բռնի կերպով անհայտ ուղղությամբ տարել: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, իշխանություններն ուզում են հնարավորինս շատ մարդ կալանավորել, որոնք մյուսների վրա ցուցմունք կտան. «Ուզում են գլխատել Սյունիքը, որ ինքն իր կապիկություններով գա Սյունիք, պոպուլիզմն ու ցինիզմը միքս արած, փորձի ընտրությունների համար արշավ տանի»,-ասաց Հակոբյանը:

Նա կարծիք հայտնեց, որ իշխանության նպատակն է տապալել իրենց իսկ հայտարարած ընտրությունները, որովհետեւ շատ լավ գիտեն, թե ինչքան է իրենց վարկանիշը. «Իրենք չունեն վարկանիշ, վարկաբեկել են ամեն ինչ, բոլոր ինստիտուտները փլված են, քանդված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ