News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին այսօր՝ ապրիլի 22–ին, կեսգիշերն անց տարել են, դրանք հավանաբար եղել են ոստիկաններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։

«Որեւէ տեղեկություն մինչեւ հիմա չունենք, թե որ ուղղությամբ են տարել Մենուա Հովսեփյանին։ Չգիտենք անգամ ինքը մարզո՞ւմ է, թե՞ Երեւանում, նրա փաստաբանները տեղեկատվություն չեն կարողանում ստանալ։ Այդ մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին»,– ասաց Իրինա Յոլյանը՝ հավելելով, որ ընտանիքի անդամները նույնպես որեւէ լուր չունեն, թե որտեղ է Հովսեփյանը։

Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ բնակիչների հետ եւս մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին, եւ որոշ ժամանակ անց «անհետացել»։ 

Սյունիքի տարբեր համայնքներում  երեկ երեկոյից Փաշինյանի դեմ ցույց անողներին բերման էին ենթարկում։  Գորիսում բերման ենթարկվածների թիվն ըստ Յոլյանի՝ մոտ մեկ տասնյակ է։

«Առայժմ հստակ թիվ չկա։ Ժամանակ առ ժամանակ  տարբեր քաղաքացիներ են զանգում համայնքապետարան եւ ասում, որ իրենց տուն են ներխուժել եւ ընտանիքի անդամին տարել։ Մոտ մեկ տասնյակին հասնող թիվ է, ժամ առ ժամ թվերը փոխվում են։ Մենք քաղաքացիներից ենք հենց տեղեկանում, որ իրենց հարազատները չկան»,–  նշեց Յոլյանը։

 Այս պահին Գորիսում վիճակը հանդարտ է, արտառոց որեւէ դեպք չի եղել։

Նշենք, որ երեկվանից հետո ոստիկանները բերման են ենթարկել նաեւ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին եւ Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ NEWS.am-ի հետ զրույցում Աղաբեկյանի քույրը՝ Նարինե Արշակյանը պատմել է, որ կարմիր բերետավորներն այսօր՝ առավոտյան ժամը 7։00-ին, իր տան մուտքի մոտից բերման են ենթարկել

Կարմիր բերետավորներն առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխի իր տունը վառած Արարատին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ