News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, ում տունը հանձնվել է թշնամուն, բռնի ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե։ Այդ մասին NEWS.am-ին տեսանյութ է տրամադրել փաստաբան Գայանե Պապոյանը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է քաղաքացին հեւիհեւ խնդրում, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում. «Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»։

Նա հայտնեց, որ այսօր պիտի գնար կորոնավիրուսի թեստ հանձնելու։

Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով նրա ձեռքերը ազատ արձակեցին։

Նշենք, որ Արարատ Աղաբեկյանը Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայրն է։

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ կարմիր բերետավորներն այսօր՝ առավոտյան ժամը 7։00-ին, տան մուտքի մոտից բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։

Հիշեցնենք, որ Արարատ Աղաբեկյանը, ում տունը նույնպես անցնում էր հակառակորդին, սեփական ձեռքերով այրել էր իր տունը։

Կարմիր բերետավորներն առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխի իր տունը վառած Արարատին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ