News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեում տեղի ունեցածը միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է։ Մի օր հատիկ–հատիկ գտնելու ենք, որեւէ մեկը չի ներվելու, Նիկոլից սկսած, մինչեւ վերջին քննիչ ու միլիցա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, Քննչական կոմիտեի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Շուռնուխի նախկին վարչական ղեկավարի մասնակցությամբ ՔԿ–ից արված տեսանյութին։

«Քննչական կոմիտեի թուրք վիժվածք դիմակավորվածները ստորացնում են  Շուռնուխի հերոսներից մեկին, երեք պատերազմով անցած շուռնուխցուն, որի տունը խլել է դավաճան Նիկոլ Փաշինյանը եւ ստորացնում են մի  բանի պատճառով, որպեսզի մոլագարը տեսանյութը տեսնի ու բավարարվի, թե ոնց են հայրենիքի պաշտպանին ծնկաչոք բերման ենթարկում»,– ասաց նա։

Մանուկյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են Սյունիքը գլխատել։

 Նշենք, որ Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, որի տունը ռազմական գործողություններից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ, այսօր առավոտյան բերման են ենթարկել։

ՔԿ–ից արված տեսանյութում երեւում է, թե ինչպես են Աղաբեկյանին ձեռնաշղթաները հագցրած քարշ տալիս։ Աղաբեկյանն ասում է, որ ինքը հիվանդ է, եւ կապ չունի այս ամեն ինչի հետ։

«Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»,- ասում է Արարատ Աղաբեկյանը:

Սենյակում ներկա իրավապաշտպանի պահանջներից հետո են միայն իրավապահները ձեռնաշղթաներն արձակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ