News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սա Նիկոլ Փաշինյանի մեկ ժամ տեւած ելույթի պատասխանն էր, եւ այն շրջանակները, որոնց ուղղված էին հարցեր այդ մեկ ժամանոց ելույթում, չկարողանալով բովանդակային որեւէ կերպ հակադարձել, գնացին այս քայլին եւ 30-40 խուժամի հավաքելով մի տեղ, կազմակերպեցին այսպես կորված, անհնազանդությունների ակցիաները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի Սյունիքի մարզ այցելության ժամանակ Մեղրիում եւ մյուս քաղաքներում տեղի ունեցած իրադարձություններին:

«Նրանք սրանով ուզում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին, ուզում են տպավորություն ստեղծել, որ կարող են նմանատիպ հայհոյախառն արտհայտություններ հնչեցնել եւ դա մնա անպատասխան, ես հիմա ուզում եմ ասել, որ այդ հայոհանքները չեն մնում անպատասխան: Ես կարող եմ ասել որպես քաղաքական թիմի անդամ, որպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ, դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք, մնացած բոլոր հայհոյանքները՝, որ նրանք ուղղում էին, ես բառ առ բառ, տառ առ տառ ուղղում եմ իրենց: Ուղղակի ես եթերից չեմ կարող նման արտահայտություններ հնչեցնել: Ես այդ բոլորն ուղղում եմ այդ մարդկանց, այդ մարդկանց քաղաքական հայրերին, հրահանգ տվողներին»,-ասաց նա:

Հարցին, թե ովքեր էին այդ մարդկանց քաղաքական հայրերը, Հրաչյա Հակբյանն ասաց. «Տարբեր շրջանակներ կարող են լինել: Դրանք այն մարդիկ են, որոնք տարբեր տեղեր ներկայանում են նույն դեմքով: Ինձ համար ակնհայտ է, որ դա կազմակերպված ակցիա էր, որովհետեւ Երեւանում էլ են նույն դեմքերը, Սյունիքում էլ, վաղը կարող էր Տավուշում լինի այդ, նույն մարդիկ են լինելու»:

Հրաչյա Հակոբյանը ընդունեց, որ Սյունիքում, իհարկե, կան մարդիկ, որ դժգոհ են իշխանություններից. «Բայց այդ մարդիկ խուժանի պես իրենց չեն պահում, իսկ մենք երեկ տեսանք խուլիգանական պահվածք: Այո, նրանք պետք է բերման ենթարկվեն եւ ստորանալով բերման ենթարկվեն, որովհետեւ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին: 2018-ին որեւէ հայհոյանք չի հնչել իշխանության հասցեին: Եթե 2016-ին Աշոտյանին հայտնի վիրավորական բառն ասելու համար պետք է պատժվեին, թող պատժվեր: Եթե «պրիվետ Ռոբ» ասելու համար մարդուն պետ էր պատժել, թող պատժեին, ոչ թե սամասուդ անեին»:

Նա անդրադարձավ նաեւ 17 ուժերի գործունեությանը՝ նշելով. «Այս մարդիկ 4 ամիս ժամանակ ունեին հրապարակ գեներացնել եւ մեզ հեռացնել իշխանությունից. «Բայց գիտե՞ք ինչ տեղի ունեցավ. Խոսքս ուղղում եմ Վազգեն Մանուկյանին, Գեղամ Մանուկյանին, Իշխանիկ Սաղաթելյանին: Իրենք ժամանակ ունեին ժողովրդին մոբիլիզացնել, չկարողացան ու հիմա Մաուգլիի շակալների նման հարմար առիթ են ման գալիս, որ մի տեղ մի բան լինի, իրենք հայտնվեն: Ասում են՝ մենք սյունեցու կողքին ենք: Դուք սյունեցու կողքը չեք, դուք խուժանի կողքն եք: Որտեղ հայհոյանք հնչի, սպառնալիք հնչի, ասեն՝ Նիկոլ Փաշինյանին պետք է վերացնել, դուք ասում եք՝ մենք էդ մարդկանց կողքին ենք: Որովհետեւ դուք խուժան եք, դուք Մաուգլիի շակալների հարմար առիթ եք ման գալիս, որ հավաքվեք ասեք՝ «Акела промохнулся»: Մի հատ հավաքեք ձեզ»:

Հարցին, թե իշխող ուժը շանս ունի՞ Սյունիքում բավարար չափով ձայներ հավաքելու, նա պատասխանեց. «Այս դրվագը ցույց տվեց, որ դեռ մի բան էլ ավելին ունի, որովհետեւ այս դրսեւորումը պարտվողի վարքագիծ է: Եթե նրանք վստահ են, որ ընտրություններում հաղթելու են, հանգիստ կգնան ընտրությունների: Բայց տեսնելով, որ շանս չունեն հաղթելու, գնում են նման քայլերի: Նրանք զբաղվում են իշխանագողությամբ, ուզում են հարմար պահն օգտագործել եւ ժողովրդից գողանալ իշխանությունը: Սա է իմ հետեւությունը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են հարյուրավոր ոստիկանները, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Այո, նրան պետռք է ուղեկցեն հարյուրավոր ոստիկաններ, դիպուկահարներ, որովհետեւ հրապարակներում բեմադրվում է վարչապետի եւ նրա կնոջ սպանության պերֆորմանսներ, հրապարակներից հնչում են վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր:

Հրաչյա Հակոբյանն ընդգծեց, որ վարչապետը Կապանի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նպատակահարմար գտավ հրահանգել, որ հանցագործությունը պատժվի, ինչը իրավապահների շխատանքին միջամտություն չի կարող դիտվել. «Նա նաեւ այդ խուժանների վարչապետն է եւ նրանք ոչ թե պետք է սամասուդի ենթարկվեն «Պոպլովոկի» զուգարաններում, այլ օրենքով պետք է պատասխան տան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: Իսկ արդեն գիշերը մի շարք քաղաքացիների են բերման ենթարկել, մասնավորապես, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ