News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան ընկել է այն տեղեկություններից հետո, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կարող է սրել լարվածությունը Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ:

Հինգշաբթի լիրան դոլարի նկատմամբ ընկել էր 2.2 տոկոսով: Տեղական ժամանակով առավոտյան 10:43-ին թուրքական արժույթը նվազել էր 1.7 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 8.31-ի:

Ակնկալվում է, որ Բայդենը անցյալ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները պաշտոնապես որպես ցեղասպանության ակտ կճանաչի, հայտնում են New York Times- ը եւ Associated Press-ը՝վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջին երեք տարվա ընթացքում վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց «Ս-400» հրթիռային համակարգերը եւ ռազմական օպերացիա սկսեց քրդերի դեմ, որոնք ԱՄՆ ուժերի հետ միասին պայքարում են «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) դեմ:

Լիրան ընկավ նաեւ այն բանից հետո, երբ թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը հայտնեց, որ Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես տեղեկացրել են F-35 կործանիչի մշաման եւ ձեռքբերման ծրագրից բացառվելու մասին: Որոշումը, որի մասին առաջին անգամ հայտարարվել էր անցյալ տարի, ընդունվել էր Թուրքիայի կողմից «Ս-400»-ի գնմանը եւ փորձարկմանն ի պատասխան:

Ըստ Reuters-ի՝ ֆորեքս թրեյդերներից մեկը հայտարարել է, որ Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ «կարող են մոտ ժամանակներս սրվել»: Անցյալ տարվա սկզբից ի վեր թուրքական արժույթն ընկել է 28 տոկոսով, քանի որ ներդրողները մտահոգված են կառավարության եւ կենտրոնական բանկի կողմից ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականությունից: Դա մտավախություն առաջացրեց 2018 թվականի արժութային ճգնաժամի կրկնության կապակցությամբ:

Լիրայի փոխարժեքի վրա ազդել է նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Կենտրոնական բանկը կարող է արտարժույթի պահուստներ վաճառել արժույթին աջակցելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ամենաշատ