News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես համոզված եմ, որ հանրությունն ամբողջովին իր հարցերի պատասխանն ստացել է, իսկ մի որոշ խմբակ կարող է շարունակել ասել, որ դա հարցերի պատասխանը չի տվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԽ նիստերի արձանագրությունների բացահայտմանը, որը վերաբերում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

«Ես խորհուրդ եմ տալիս մեր հրապարակումները առանձին չկարդալ: Մեր հայտարարությունները կարդալու համար պետք է բացել Օնիկ գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալուց հետո բացել մեր գաղտնազերծված հատվածները: Օրինակ, նա ասում է, որ հունիսի 8-ին նշանակվելուց մի քանի օր հետո ԱԽ-ին եմ ներկայացրել ռազմաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակը: բացում ենք ԱԽ նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի: Հասկանում ենք, որ սուտ է ասել:

Անցնում ենք մյուս հարցերին, երբ ասում է՝ ես ասել եմ պատերազմը 2-3 օրում կանգնեցրեք: Դուք հասկանում եք, չէ՞, որ նման առաջարկ անող գեներալ-լեյտենանտը  չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք, չի կարող ասել՝ թշնամին որեւէ առաջընթաց չունի: Այսինքն ես կարող եմ հասկանալ, որ նույնիսկ դիրք չեն գրավել: Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանը իր տեքստում ասի՝ 2-3 օրում կանցնեցրեք պատերազմը, որը սուտ է եւ իր զեկույցում ասի՝ թշնամին որեւէ  առաջընթաց չի ունեցել, Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ունենք, հայտարարի, որ բանակն իր խնդիրները կատարում է եւ շարունակելու է կատարել: Այսինքն մեր հրապարակած տեքստը բավարար է, որպեսզի մեր հանրությունը համապարփակ հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Եթե մենք ամբողջ  տեքստն էլ հրպարակենք, կարող է այդ խմբակը ասի՝ վիդեոն էլ հրապարակենք, որ տեսնեբնք, թե ով ինչքան  ջուր է խմել»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ պատերազմի ընթացքում Օնիկ Գասպարյանի հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել, բորոլ խնդիրներն առաջացել են պատերազմից հետո՝ նոյեմբերի 17-ից սկսած:

«Էլի շատ շահարկումներ են եղել, բոլոր շահարկումներին պատասխանելու ենք եւ հստակություն ենք մտցնելու»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ