News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի հանդուրժվելու քաղաքացիների կողմից։ Այս մասին ArmLur.am-ին  հայտնել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի կողմից ուժային կառույցի ղեկավարներին տրված հանձնարարականներին եւ դրանից հետո իրավապաների գործողություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Տպավորությունս մեկն է. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի հանդուրժվելու քաղաքացիների կողմից։ Դատախազության և ուժային կառույցների ղեկավար իմ գործընկերների մարդկային, հայրենասիրական և պրոֆեսիոնալ հատկանիշներին անձամբ ծանոթ լինելով՝ չեմ ուզում հավատալ, որ նրանք, այնուամենայնիվ, մասնակիցը կդառնան երկրի համար ամոթալի, կործանարար և անշնորհակալ այս գործընթացին։ Անհրաժեշտ է խորությամբ հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ փողոց դուրս գալիս, ինչու են հրապարակավ կամ ավելի նեղ շրջանակներում հայհոյում և վիրավորում վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին, կրկնում եմ, պետք է հասկանալ և կոնկրետ հետևություններ անել այդ ամենից, ոչ թե փորձել լռեցնել մարդկանց բռնաճնշումներով, ուժային մեթոդներով, միևնույն է, դա չի ստացվելու. ընդամենն այս օրհասական պահին է’լ ավելի թուլացնելու ենք մեր հայրենիքը։

Դեմոկրատական և ժողովրդական գաղափարներով, ցույցերով, փողոցային տարբեր ակցիաներով իշխանության եկած մարդը չպիտի ընտրի այսպիսի ճանապարհը, հարիր չէ նրան, ավելին՝ դրդի իրավապահ մարմինները ղեկավարող, իրենց հայրենիքը, ազգը, աշխատանքը և աշխատակիցներին սիրող ու գնահատող պաշտոնյաներին գնալ նման ապօրինությունների։

Մեր պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ազգային ավտանգության գործող աշխատակիցներին աջակցելու, օգնելու, ինչու չէ՝ նաև նմանատիպ բացասական երևույթները կանխելու և բացառելու նպատակով իմ և գործընկերներիս կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարական կազմակերպությունը, որը հանրությանը կներկայացվի ձևավորման աշխատանքներն առաջիկայում ավարտելուց անմիջապես հետո։

Մենք պետք է լինենք միասնական, ոչ մի րոպե չպետք է մոռանանք, որ հակառակորդը 24 ժամ հետևում է մեր երկրում տեղի ունեցող այս ամոթալի իրադարձություներին, հասկանում է, որ մենք ինքներս գնալով թուլացնում ենք մեր անվտանգության ողջ համակարգը ու պատեհ պահին չի վարանելու. կրկին գործելու է բոլոր հնարավոր միջոցներով, քանի որ ունի դեռևս չլուծված, կիսատ թողնված խնդիրներ, նա թույլ չի տալու, որ ոտքի կագնենք, ուժ հավաքենք և անհրաժեշտության դեպքում գոնե պաշտպանվենք։ Սա է իրողությունը և ամիսներ շարունակ մեր երկրում ծավալվող ներքաղաքական պայքարի, ստի, միմյանց չլսելու և խնդիրները չտեսնելու հետևանքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ