ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ երեկ` ապրիլի 23-ին, տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի ([ուլիգանություն) հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ Դատախազության առջեւ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների բողոքի ակցիա իրականացնողներից 14 անձ է բերման ենթարկվել: Մինչ այդ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ բախումներ եղան, որին նախորդել էր քաղաքացիների կողմից Դատախազության շենքի ուղղությամբ ձվեր նետելը: