News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը persona non grata է հայտարարել Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանության հինգ աշխատակցի: Նրանք պետք է հեռանան երկրից մինչեւ մայիսի 15-ը: Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ դա պատասխան է ռուս դիվանագետների վտարմանը Լեհաստանից՝ փոխադարձության սկզբունքով:

«Ապրիլի 23-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը կանչել էր Լեհաստանի դեսպան Կ. Կրաեւսկուն, որին խիստ բողոք էր հայտնել Լեհաստանում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցի՝ persona non grata անհիմն հայտարարելու կապակցությամբ՝ ի համերաշխություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որոնք պնդում են, որ Ռուսաստանը մասնակցում է որոշ կիբերհարձակումներին իրենց երկրի տարածքում:

Սա հերթական հաստատումը դարձավ առ ան, որ Վարշավան գիտակցաբար իրականացնում է մեր երկկողմ հարաբերությունների հետագա դեգրադացման եւ ոչնչացման կուրսը: Լեհաստանի իշխանությունների ջանքերով վերջին տարիներին Ռուսաստանի հետ շփումները փաստացիորեն սառեցվել են, խայտառակ պատերազմ  է սկսվել սովետական հուշարձանների դեմ, փորձ է արվում տորպեդահարել ռուսական էներգետիկ նախագծերը, հակառուսական լայնածավալ տեղեկատվական արշավ է իրականացվում, կեղծվում է պատմությունը, արեւմուտքի հակառուսական պատժամիջոցներն անվերջ են»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ