News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանը ձերբակալված է, այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Գիշերը եղբորս ջերմությունը կտրուկ բարձրացել է, հիվանդանոց չեն տեղափոխել, շտապ օգնություն են կանչել, սրսկել են, ջերմությունն իջել է։ Ես անձամբ չեմ խոսել իր հետ։ Նրա հետ կապ եմ պահում փաստաբանի միջոցով, ասում է՝ արդեն լավ է»,- նշեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ անգամ ցանկության դեպքում վատ առողջական վիճակի պատճառով Արարատ Աղաբեկյանը չէր կարող մասնակցել Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Սյունիքի տարբեր համայնքներում կազմակերպված բողոքի ակցիաներին։

«Եղբորս բերման են ենթարկել բռնի ուժով, առանց որևէ բացատրությունների, փաստաթուղթ էլ չեն ներկայացրել, թե ինչ հիմքով և ինչու են բերման ենթարկել։ Եղբայրս 39-40 աստիճան ջերմությամբ, թոքաբորբով պառկած է եղել, սրսկումների տակ, երեկ էլ պատրաստվում էր կորոնավիրուսի թեստ հանձնել, հիմա չգիտեմ՝ իր մոտ թեստ տարել են հանձնելու համար, թե՝ ոչ»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին հայտնել էինք, որ Արարատ Աղաբեկյանին ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե։ Այդ մասին NEWS.am-ին տեսանյութ էր տրամադրել փաստաբան Գայանե Պապոյանը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է քաղաքացին հեւիհեւ խնդրում, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում. «Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»։

Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով նրա ձեռքերը ազատ արձակեցին։

Ավելացնենք, որ Արարատ Աղաբեկյանը Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայրն է։ Թշնամուն հանձնելուց առաջ նա այրել էր Շուռնուխում գտնվող իր տունը և այդ մասին տեսանյութ հրապարակել։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ