News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրը։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հայերը եւ առաջադեմ մարդկությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ ականավոր մտավորական՝ Վանում  ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով։ Դրան հաջորդեց եւս 600 ազդեցիկ հայերի ձերբակալությունը, որոնք բոլորը աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։

1892-ից 1923 թվականները Օսմանյան կայսրության Աբդուլհամիդյան, այնուհետեւ երիտթուրքերի կառավարությունները՝ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի, Բեհաեդդին Շաքիրի եւ մյուս իթթիհատականների գլխավորությամբ, այնուհետեւ Մուստաֆա Քեմալի իշխանությունը Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան Թուրքիայի նահանգների հայությանը ենթարկեցին զանգվածային արտաքսման եւ ոչնչացման:

Գրեթե 1,5 մլն մարդ բնաջնջվեց 1915-23 թվականներին: Կես միլիոնից  ավելի հայեր ցրվեցին աշխարհով մեկ՝ ձեւավորելով հայկական Սփյուռքը։ Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ ժողովրդից, իսկ հայերը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվեցին հազարավոր պատմական եւ ճարտարապետական կոթողներ ու հուշարձաններ, ձեռագրեր, պղծվեցին սրբավայրերը: Հրկիզվեցին եւ կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր: «Հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումն առաջին անգամ կիրառվել է Հայերի ցեղասպանությունը դատապարտելու առիթով, երբ Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմող Անգլիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան 1915թ․ մայիսի 24-ին  ընդունած համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել հայերի սպանդը, խոստանալով գտնել ու պատժել աննախադեպ ոճրի բոլոր կազմակերպիչներին։ Ցեղասպանություն եզրույթը Ռաֆայել Լեմկինը ձեւակերպել է հիմք ընդունելով Հայկական ջարդերը։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չեխիան, Վատիկանը, ԱՄՆ-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանում Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը Հայոց...
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, ապրիլի 24-ը մեր ազգային...
Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է…
Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում՝ բարբարոս ադրբեջանցի օկուպանտների պատճառով...
Ամենաշատ