News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոտ 10 000 մարդ ջահերով երթ է կազմակերպել Երեւանում՝ ի հիշատակ մեկուկես միլիոն հայերի, ովքեր ավելի քան մեկ դար առաջ սպանվել են Օսմանյան Թուրքիայում, գրում է արաբական Al-Arabia պարբերականը:

«Երթը սկսվեց կենտրոնական հրապարակից եւ շարժվեց դեպի հսկայական հուշահամալիր, որտեղ ակտիվիստներն այրեցին Թուրքիայի դրոշը: Պատմաբանների գնահատմամբ՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին օսմանյան թուրքերի կողմից մոտ 1.5 միլիոն հայ էր սպանվել, ինչը շատերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն են համարում:

Չնայած Թուրքիան խոստովանում է այդ դարաշրջանում տեղի ունեցած սպանությունները, սակայն մերժում է ցեղասպանություն եզրույթը՝պնդելով, որ զոհերի թիվը չափազանցված է, եւ որ այդ մահերն Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ քաղաքացիական անկարգությունների արդյունք են:

Հայաստանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պաշտոնապես նշում է ապրիլի 24-ին, երբ 1915 թվականին սկսվեցին սպանությունները:

Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է Հայոց ցեղասպանության սպասվող հայտարարությանը, ինչը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այն ճանաչելու պատրաստակամության հաստատումն է
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, դուք կարող եք հետեւել վաղվա հայտարարությանը», - լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի օգնական Գալինա Փորթերը:
Վաշինգտոնը մինչ այժմ զերծ է մնում ցեղասպանության մասին խոսակցություններից: Թուրքիան հրաժարվում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ ավելի քան քսան երկիր եւ շատ պատմաբաններ դա ընդունում են:
Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կճանաչի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրության տիրապետության տակ»,- գրում է պարբերականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ