News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ամենուր յուրաքանչյուրը յուրովի է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նշեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, հայերը հիշատակում են Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի նախագահ Մակրոնի անունից մեր պատվիրակությունը, բնականաբար, ներկա է զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այս տարի, մանավանդ, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված արարողությունը, որովհետև արդեն լրացրել է 20 տարի, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Բայց նախագահը չբավարարվեց դրանով՝ արդեն 3-րդ տարին անընդմեջ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պետական պաշտոնական օրացույցում նշված է, որպես հիշատակի օր: Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք յուրովի է իր հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշել է Լըմուանը:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հավելեց, որ այս հիշատակման արարողությունը ֆրանսիական երախտիքի արտահայտումն է բոլոր այն մարդկանց, որոնք հաստատվեցին ու իրենց ներդրումն ունեցան ֆրանսիական պետության կյանքում։

«Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, թե՛ անցյալում դժվար պահերին, թե՛ ապագայում ակնկալվող բոլոր ձեռնարկումների համար։ Դրա վկայությունն է Ֆրանսիայի նախագահի դատապարտող խոսքը բոլոր այն վարձկանների վերաբերյալ, որոնք Սիրիայից հավաքագրվել և հայտնվել էին բոլորիս հայտնի իրադարձություններին, բժշկական հումանիտար առաքելությունը, որի կազմակերպումն ու Հայաստան ուղարկելը չհապաղեց»,- ասաց նա:

Ժան-Բատիստ Լըմուանը հիշատակեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու վերաբերյալ:

«Ինչպես ասում էր Ազնավուրը` «Նրանք ընկան» երգի մեջ` նրանք ընկան, տանջվեցին, որոտը շանթահարեց, նրանց մեղքն այն էր, որ նրանք Հայաստանի զավակներն էին։ Այսօր հայ ժողովուրդը ոտքի վրա ամուր կանգնած է, դիմակայում է, ոչինչ չի կարողանալու խոչընդոտել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը»,- եզրափակեց Ժան-Բատիստ Լըմուանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ