ԵՊՀ ղեկավարությանը և աշխատակիցներին ևս արգելվել է առավոտյան Ծիծեռնակաբերդ բարձրանալը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մինչև ժամը 11:00 Ծիծեռնակաբերդը փակ է եղել քաղաքացիների համար՝ պաշտոնական արարողությունների նպատակով: Դա առաջացրել է շատերի զայրույթը, ինչի արդյունքում մի պահ լարված իրավիճակ է ստեղծվել: