ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
«Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում կայուն եւ հանգիստ է մնում: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում՝էներգետիկ ոլորտում:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: