News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր ոգեկոչում ենք 1915թ. օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:

Արցախի ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայոց մեծ եղեռնը հանցագործություն էր մարդկության և քաղաքակրթության դեմ, ուստի դրա ճանաչումն ու դատապարտումը չեն կարող դուրս մնալ քաղաքակիրթ մարդկության իրավական օրակարգերից: Ցեղասպանության ճանաչումը ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների և համայն հայության պատմական հիշողության, ազգային և անձնային ինքնության անբաժանելի մասն է և նրանց իրավունքների իրացման ու պաշտպանության երաշխիքը:

Անցած 106 տարիների ընթացքում Թուրքիան խուսափել է սեփական պատմության հետ առերեսվելուց, խոստովանելու և զղջալու կատարած հանցագործության համար, պատասխանատվություն ստանձնելու 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանության և նրանց սեփականությանն ու գույքին ապօրինի տիրանալու համար: Ավելին՝ իր ժխտողական քաղաքականությամբ մշտապես գործել է հայ ժողովրդի իրավունքների և կենսական շահերի դեմ: Սրա ամենավերջին ապացույցը 2020թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի անմիջական քաղաքական և ռազմական աջակցությունն էր Ադրբեջանին և նրա օժանդակությամբ վարձկանների հավաքագրումն ու ներգրավումը ռազմական գործողություններին:

Մարդու, նրա իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործության ճանաչումն ու դատապարտումը չպետք է թաղվեն քաղաքական, տնտեսական կամ այլ նպատակահարմարությունների ներքո, քանզի պատմությունն ապացուցում է, որ դրանց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա համար Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինեն պետությունների և միջազգային կազմակերպությունների համար. հետևողական դատապարտման ճանապարհով է հնարավոր միայն բացառել նման հանցագործությունների կրկնությունը աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ