News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Հայաստանի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսն ապրիլի 24-ին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը դիմեց ուղերձով:

«Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, որովհետեւ դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում եւ շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով:

Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետեւ մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան  նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, եւ մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաեւ ցեղասպանության փորձը, որը արվեց 91-94 թթ-ին եւ 2020թ-ին: Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին:

Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերն Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- եզրափակեց Քերոլայն Քոքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել...
Միաբանական համագումարի մասնակից հոգևորականների այցելեցին «Ծիծեռնակաբերդ» և «Եռաբլուր» հուշահամալիրներ
Հոգեհանգստյան կարգ կատարվեց Մայր Աթոռի միաբանական…
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության…
Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է. ռազմավարական արդյունքների չհասանք. Սինանյան
Երկար հարյուրամյակներ որպես պետականություն չունեցած ազգ մենք մտածել ենք...
Ծանոթացել եմ ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը. Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Խաչատուրյանին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի խորհրդարանի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչին...
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց...
Ամենաշատ