News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մանվել Թեւեքելյանը 9 տարեկան էր, երբ Թուրքիայի Հին Մալաթիա (այժմ՝ Բաթալգազի) քաղաքում սկսեցին վտարել ու սպանել հայերին: Նրա ընտանիքը բաղկացած էր 16 անդամից, բայց միայն հինգը փրկվեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից. Ինքը՝Մանվելը եւ իր եղբայրներն ու քույրերը: Երկար տարիների դժվարություններից ու զրկանքներից հետո նրանցից երկուսը հաստատվեցին Խորհրդային Հայաստանում, մնացածը տեղափոխվեցին ԱՄՆ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանվելի թոռնուհին՝ Անժել Թեւեքելյանը պատմեց իր ընտանիքի պատմությունը:

Նրա խոսքով՝ 1915 թվականի հունիսին հայերը սկսեցին վտարվել Հին Մալաթիայից: Բազմաթիվ տղամարդիկ ձերբակալվեցին, այդ թվում՝Գեւորգ եւ Սարգիս Թեւեքելյանները՝ Անժելի մեծ պապերը: Երբ հայտնի դարձավ, որ նրանց սպանել են, տոհմի կանայք որոշեցին իրենց երեխաների հետ լքել հայրենի երկիրը: Բայց՝ոչ բոլորը: Նրանք լսել էին, որ թուրքերը բռնաբարել եւ խոշտանգել են հայ աղջիկներին, ուստի որոշվեց 20-ամյա Հռիփսիմեին եւ 15-ամյա Հեղինեին թողնել թուրք հարեւանների ընտանիքներում որպես ծառա: Նրանք, բարեբախտաբար, ազնիվ մարդիկ էին, խոստացան հոգ տանել աղջիկների մասին եւ կատարեցին իրենց խոստումը. աղջիկները փրկվեցին Ցեղասպանությունից:

Ավագ կանայք տղա երեխաների հետ միասին փախան: Նրանցից շատերը ճանապարհին մահացան, իսկ Ալմալողլուի տարածքում 9-ամյա Մանվելն արդեն մենակ էր: Փողոցում լացող երեխային գտել եւ իր մոտ էր կանչել մի մարդ, ով որպես թուրք պաշտոնյա էր ներկայացել Նա երեխային տարել էր իր տուն եւ կերակրել: Եվ որոշ ժամանակ Մանվելն ապրում էր նրա տանը, մինչեւ փետրվարի մի ցուրտ առավոտ քաղաքում որոնումներ սկսվեցին. նրանք հայեր էին փնտրում տեղացիների տներում:

Մանվելին հասցրեցին թաքցնել ջրհորի մեջ, եւ նրան չգտան: Սակայն երեխան ստիպված էր 12 ժամ նստել ջրհորի մեջ, որոնք իրեն մի ամբողջ հավերժություն էին թվում: Նարն այնտեղից սառած դուրս բերեցին, հազիվ կենդանի, սկսեցին օղիով տրորել վերջույթները՝փորձելով ուշքի բերել: Սակայն հայ երեխային տանը թողնելն արդեն վտանգավոր էր, եւ պաշտոնյան նրան տարավ ամերիկյան որբանոց: Հրաժեշտ տալով նրան՝տղամարդն ասաց Մանվելին. «Մի՛ մոռացիր ինձ քո աղոթքներում, տղա՛ս: Փաստորեն, ես իմ հավատքից հրաժարված հայ եմ»:

Մանկատնից Մանվելը տեղափոխվեց Սիրիա, այնտեղից՝Եգիպտոս: Այնտեղ նա հանդիպեց իր քրոջը՝ Հեղինոին: Միասին նրանք հետագայում տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան ՝ Լենինական քաղաք, որտեղ բնակություն հաստատեցին: Մանվելը մեծացավ, ամուսնացավ, երեխաներ ունեցավ, հետո թոռնուհուն՝ Անժելին:

Հակոբն ու Հայկազը՝ Մանվելի զարմիկները, ինչպես նաեւ նրանց քույրը՝Հռիփսիմեն, նույնպես փրկվել էին: Նրանք մեկ տարի ապրել են Մալաթիայում, ինչից հետո տեղափոխվել էին Սիրիա, ապա՝ԱՄՆ: Մինչ օրս այնտեղ ապրում են նրանց հետնորդները, եւ նրանցից մեկն այսօր «Հայ Դատ»-ի անդամ է, եւ ուժերի ներածով փորձում է նպաստել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Անժելի խոսքով՝ իր պապը՝Մանվելը, իրոք չէր սիրում խոսել իր հետ կատարվածի մասին, քանի որ Ցեղասպանությունը, հարազատների կորուստը եւ թափառումները հսկայական հետք էին թողել նրա հոգու մեջ: Բայց նրա պատմությունները, ինչպես եւ Հայկազի եւ Հակոբի հուշերը, հիմք հանդիսացան այն գրքի համար, որը Անժելը գրել է իր ընտանիքի մասին: Գիրքը կոչվում է «Իմ հոգու երկիրը» եւ այն պաշտոնապես լույս է տեսել ապրիլի 21-ին:

«Դա վավերագրական գիրք է եւ պատմում է ոչ միայն ընտանիքի պատմությունը, այլ նաեւ Հին Մալաթիայի բնակիչների սովորույթների, ավանդույթների  եւ կյանքի մասին»,- ասաց Անժելը:

Ընտանիքի պատմությունը ներկայացվել է նաեւ ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակներում, որը ապրիլի 21-ին բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերում: Անժելը եւս աշխատում է այս համալիրում եւ ուսումնասիրում եւ թվայնացնում է Ցեղասպանությունը վերապրածների հիշողություններն ու հուշերը:

«Այս հուշերը մեծ արժեք ունեն, քանի որ պատմում են ոչ միայն Ցեղասպանությունը վերապրած ընտանիքների, այլ նաեւ տարբեր տեղանքների, կենցաղի, շրջապատի մասին: Հեղինակները պատմում են, թե ովքեր են ապրել այս կամ այն փողոցների վրա, ինչ է տեղի ունեցել ցեղասպանությունից առաջ եւ դրա ընթացքում: Այս ամբողջ տեղեկատվությունը շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիներին»,- ասաց Անժելը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ