News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Facebook-ի իր էջում հայերեն գրառում է արել:

Նա, մասնավորապես, գրել է. «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։

Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։

Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։

Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։

Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։

Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանը համալրվել է Իսրայել Չարնիի անձնական գրադարանի գրքերով
2011 թ. Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ...
Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ
Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի...
Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա...
«Սինոփսիս»-ի նախագահ Չի-Ֆուն Չանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության նահատակների հիշատակին
Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե…
Մեծ Բրիտանիայում առաջին քայլն արվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. դեռ շատ անելիք կա. Սասունյան
Ահա ներկայացված թիվ 190 58/2 օրինագծի ամբողջական տեքստը՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը» վերնագրով...
Ուկրաինացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության միջոցառումները, որոնց մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ուկրաինայից ավելի քան 70 հյուր...
Ամենաշատ