News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարություն է արել` կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության հետ:

«Հայկական ծագմամբ ամերիկացիների եւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդու իրավունքներին եւ ճշմարտությանը, այսօր պատմական հանգրվան է՝ նախագահ Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին եւ 1,5 միլիոն հայերի կոտորածը ճանաչեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նման կերպ վարվելով՝ նա դեն նետեց ամոթալի լռության ու կիսաճշմարտության տասնամյակները, ինչպես նաեւ իր նախորդներից շատերի չկատարած խոստումները եւ ճշմարտությունն ասաց իշխանություններին։

Սա նշանակալի օր է հայազգի իմ հազարավոր ընտրողների համար, ովքեր ամբողջ կյանքում աշխատել, պաշտպանել եւ աղոթել են ճանաչման համար, եւ ինձ ոգեշնչում է այն, որ այս հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ դեռ կան ցեղասպանությունը վերապրած մարդիկ»,- ասել է Շիֆը:

Շիֆը ավելի քան քսան տարի ղեկավարել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Կոնգրեսի ջանքերը, եւ այս տարի ղեկավարել է Կոնգրեսի ավելի քան 100 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը՝ կոչ անելով նախագահ Բայդենին կատարել այս պատմական քայլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ