News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն դարձավ և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանության մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններից մեկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա նշանակում է, որ էապես փոխվում է Թուրքիայի նկատմամբ Միացյալ նահանգների արտաքին քաղաքականությունը։ Պատմական այս ձեռքբերումը հնարավոր եղավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տասնամյակներ տևող անխոնջ ու նվիրական աշխատանքի արդյունքում։

Չնայած Հայաստանի ապաշնորհ իշխանությունները նախորդ երեք տարիների ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, տապալեցին արտաքին հարաբերությունները նաև Միացյալ Նահանգների հետ, չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական Երևանի անհոդաբաշխ հայտարարություններին` Սպիտակ տան վարչակազմը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Այս ձեռքբերման երախտիքը մեծապես Հայ դատի նվիրյալներին է պատկանում։ Սկսած 1944 թ., երբ Նյու Յորքում Դաշնակցությունը հիմնադրեց Հայ դատի համաշխարհային ցանցը, բազմաթիվ սերունդներ պայքարել են հենց այսօրվա համար։

Այժմ, երբ իրականություն դարձավ Հայ դատի կարևոր նպատակներից մեկը, շնորհակալության խոսք պիտի հղենք Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկա ու նախկին պատասխանատուներին, ԱՄՆ ամբողջ տարածքում սփռված Հայ դատի հանձնախմբերին և ընդհանրապես ամերիկահայ համայնքին ու կազմակերպություններին։

Հատուկ ուզում եմ ընդգծել Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի առանցքային ու առաջնորդող դերը այս պայքարում։ Համոզված եմ՝ գրասենյակի գերհզոր ու մասնագիտական բարձր հատկանիշնոր ունեցող թիմը մեզ դեռ նորանոր հաղթանակներ է պարգևելու, իսկ նախորդ շաբաթ, Հայոց ցեղասպանության պահանջով Սպիտակ տուն ուղղված ավելի քան մեկ միլիոն նամակները, դեռ երկար ժամանակ հիշվելու են սփյուռքի միջազգային դերակատարությունն ուսումնասիրող մասնագետների կողմից։

Վերջապես, կատարվածը մեկ անգամ ևս ցուցում է, որ ավելի քան 130-ամյա Դաշնակցությունը անխուսափելիորեն հասնում է իր նպատակներին՝ նույնիսկ եթե պահանջվի տասնամյակների աշխատանք։

Պայքարը շարունակվում է և, ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամիների, հետևողական աշխատանքով հասնելու ենք մեր ազգային իղձերի իրականացմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ