News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ուրախ ենք, որ նախագահ Բայդենը հարգեց իր տված խոստումը, մենք գիտեինք, որ ինքը լայն տեղեկություններ ունի հայության մասին, Ցեղասպանության մասին, ինքը մասնակցել է Ցեղասպանության 100-ամյակի բոլոր արարողություններին: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին ճեպազրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նա հիշեցրեց, որ դեռեւս 1951 թվականին ԱՄՆ-ն իր հատուկ փաստաթղթում «ցեղասպանություն» եզրույթը գործածել է:

Հարցին, թե ինչ է մեզ տալու Բայդենի այս քայլը, Տեր-Խաչատուրյանը պատասխանեց. «Նախ բարոյականն է անհրաժեշտ, որովհետեւ շատ երկրներ հետեւում են ԱՄՆ կեցվածքին եւ հիմա կարող են խրախուսվել եւ իրենք էլ ճանաչումը տան: Կա բնականաբար, Թուրքիայի անդրադարձը, որն արդեն սպառնացել է, որ որեւէ ճանաչում կնշանակի հարաբերությունների խանգարում: Բայց նկատի ունենալով, որ  թուրք-ամերիկյան հարաբերություններն արդեն ցածր մակարդակի են, ենթադրում եմ, որ թուրքերն էլ պետք է անդրադառնան, որ երբեմն պատմական իրողությունները եւ արդարությունը շատ ավելի գերակշիռ է, քան քաղաքական հաշիվները»,-ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով, իրենք տարիներ շարունակ աշխատանքներ են իրականացրել հայերի իրավունքների վերատիրացման, պահանջատիրության իմաստով. «Նույնիսկ ամենափոքր քայլերը, որոնք հաջողությամբ էին պսակվել, ի վերջո կասեցվեցին, որովհետեւ ամերիկյան մի շարք դատարաններ նշեցին, որ արտաքին գործերը նախագահի պատասխանատվության տակ են եւ քանի դեռ նախագահը պաշտոնական ճանաչում չի տվել, դրանք պետք է կասեցվեն: Հիմա պետք է մտածել, թե ինչպես կարելի է այդ ուղղությամբ աշխատանքը վերսկսել:

Հիմա նաեւ պետք է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում աշխատանքներ տարվեն պահանջատիրության օրինական երեսները բացահայտելու իմաստով: Դա մեզ հետ միասին առաջ է տանում Հայ իրավանց կենտրոնը»:

Նա նկատեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ Թուրքիան դա ճանաչի. «Աշխատանքները շարունակելու ենք, որ ճնշումն ավելացվի Թուրքիայի վրա եւ հասնենք նրան, որ Թուրքիան ի վերջո, առերեսվի իր պատմության հետ: Եվ ոչ միայն ճանաչի, այլ նաեւ հատուցի: Աշխարհն ունի դրա օրինակը: Այսօր որեւէ մեկը չի համարձակվի խնդրո առարկա դարձնելու հրեական ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն էլ պետք է հասնի այդ մակարդակի, որից հետո պետք է մտածել, թե ինչպես պետք է ամբողջացնել հատուցումների ծրարը՝ անհատական եւ հավաքական մակարդակով»:

Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ այս քայլով փոխվում է ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, ՀՅԴ-ական գործիչն արձագանքեց. «Կասկած չկա, որ փոխվել է: Գիտեք, որ նախկինում Թուրքիան միշտ սպառնում էր՝ օգտագործելով  ռազմաքաղաքական իր հատուկ  դիրքը թե ԱՄՆ-ում, թե որպես ՆԱՏՕ-ի անդամ: Այդ ուղղությամբ ինքը ոչ միայն ռազմավարական գործընկեր էր, այլեւ ցույց էր տալիս աշխարհին, որ առանց իրեն արեւմտյան քաղաքականությունը չի հաջողվի Կովկասյան շրջանի կամ արեւելքի մեջ: Այսօրվա իրողությունը ցույց է տալիս, որ իր ռազմաքաղաքական կարեւորությունը նվազել է: Էրդողանի վերջին շրջանի քաղաքականությունն ինքը նվազեցրել է Թուրքիայի հարաբերությունները Արեւմուտքի հետ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ