News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի եթերում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Լրագրողն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հարյուր տարի չէր ճանաչում իր ժողովրդի ցեղասպանությունը: «Չէր ճանաչում ակնհայտը: Չէր ճանաչում ճշմարտությունը: Չէր ճանաչում մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Հիանալի իմանալով, որ նա՝ այդ ողբերգությունը, եղել է »,- ասել է Սիմոնյանը:

Նա հավելել է, որ չճանաչելու պատճառը աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է եղել: Բայց երբ այդ կոնյունկտուրան փոխվեց, Վաշինգտոնը ստիպված էր ճանաչել ամեն ինչ: ԱՄՆ-ը հանդես չի եկել հանուն պատմական արդարության, իսկ արված հայտարարությունը պետք է դիտարկել որպես «ողորմություն»:

Սիմոնյանը կարծում է, որ ամերիկյան ղեկավարության իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ երեւում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքից։ «Որտե՞ղ էիր, Ամերիկա, այս աշնանը: Թեկուզ հոնքդ շարժե՞լ ես»,- հարցնում է լրագրողը: Սիմոնյանը հավելել է, որ ըստ էության չկա ԱՄՆ-ի որեւէ վերաբերմունք հայերի նկատմամբ` ոչ լավ, ոչ վատ:

Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները «վերամբարձ են»,- ասել է Սիմոնյանը: Ցեղասպանության այս ճանաչումը հետագայում կարող է կարեւոր դեր ունենալ: «Բայց հայերը պարզապես փոքր զենք են ԱՄՆ-ի համար: Զենքերից մեկը: Որը կարելի է հարյուր տարի պահել պահեստում, եւ կարելի է հանել անհրաժեշտ պահին»,- նկարագրել է նա ամերիկացի քաղաքական գործիչների մոտեցումը:

Սիմոնյանը հավելել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը աղոթում է իր նախնիների հոգիների հանգստության համար: Իսկ ահա Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ