News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախում սադրանքները կանխելու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից առաջնայինը՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհահատվածն է, իսկ ավելի կոնկրետ Շուշի քաղաքի երկու մուտքերում ադրբեջանցիների առկայությունը։

Այդ շրջանում տեղակայված ադրբեջանցիների համազգեստից պարզ երևում է, որ առաջնագծի այդ հատվածում ծառայություն են իրականացնում Ադրբեջանի ներքին զորքերը։

Հենց միայն այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ բլոկպոստերի հարակից հատվածում՝ 3-4 մետրի վրա զինված ադրբեջանցիներ են կանգնած՝ ինքնին մեծացնում է սադրանքների ռիսկը։

Սադրանք ասվածը միայն հրազենի կամ մեկ այլ զինատեսակի կիրառությունը չէ։ Պահվածք, ժեստեր, հնչող ռեպլիկներ և այլն։

Ինչպես այդ, այնպես էլ առաջնագծի մյուս ուղղություններում զորքեր հետ քաշելու մեծ խնդիր կա՝ պայմանական ասած, սահմանի ապառազմականացման։

Եթե այս հարցը չի լուծվում, ապա քննադատող, զգուշացնող, կոչ անող հայտարարությունները տարբեր միջադեպերի դեպքում որևէ խնդիր չեն լուծելու, իսկ գրանցվող դեպքերը տարբեր հաճախականությամբ կրկնվելու են։

Առաջնագծում դեմ-դիմաց շարունակում են կանգնած մնալ իրար թշնամի համարող երկրների զինված ուժերը, իսկ միջդիրքային տարածությունը շատ ուղղություններում մի քանի տասնյակ մետր է»:

Արցախում սադրանքները կանխելու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել։ Դրանցից առաջնայինը՝...

Опубликовано Tigran Abrahamyan Понедельник, 26 апреля 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ