Մեկնարկել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի պաշտոնական այցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:
Ավելի ուշ տեղի է ունեցել ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը: