News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել, իսկ նրան պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով, օրենսդրության մեջ չկա ուղղակի ձեւակերպում, որ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ. Կա ձեւակերպում, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից եւ նախարարներից. «Այսինքն վարչապետը կառավարության անդամ հանդիսանում է, բայց նախ կառավարության անդամները հավասար կարգավիճակներ չունեն, կառավարության անդամներն ունեն երեք տարբեր կարգավիճակ՝ վարչապետ, փոխվարչապետ եւ նախարարներ: Իսկ կառավարության հրաժարականի ինստիտուտը եւս տարբեր է. կառավարության հրաժարականի հիմք կարող է լինել, եթե կառավարության ծրագիրը չի հաստատվում, կամ ԱԺ-ն անվստահություն է հայտնում բյուջեն չընդունելու միջոցով:

Տվյալ դեպքում վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել: Այսինքն այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել: Այսինքն կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց լիազորությունները բացառությամբ վարչապետի, որը հրաժարական է ներկայացրել: Վարչապետը կառավարության մյուս անդամներից ունի հստակ տարանջատված կարգավիճակ: Եթե ինքն է հրաժարական ներկայացրել, դա նշանակում է, որ ինքն անձամբ չի կարող պաշտոնավարել, կարող են պաշտոնավարել մյուսները: Իրեն պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանի խոսքով, Կառավարության գործունեություն եւ կարգի մասին օրենք կա, որը սահմանում է, որ կառավարության ոլորմամբ վարչապետի պարտականությունների կատարումը կարող է դրվել կառավարության անդամներից մեկի վրա:

«Այսինքն այս 7-օրյա ժամկետում ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրելը պետք է վարչապետներից մեկը կատարի նրա պարտականությունները: Հիմա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պարտականություններն ո՞վ է կատարում, որ հրաժարական տված Մեսրոպ Առաքելյանը չի կատարում: Կատարում է տեղակալներից մեկը: Սահմանադրությամբ սահմանումները այնքան  պարզ են, որքան նա այլեւս այսօր պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի»,-ընդգծեց նա:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հիշեցրեց նաեւ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը. «Այն ասում է, որ պետական բարձրաստիճան անձինք՝ նախագահը, վարչապետը, նախարարները, եթե պաշտոնական լիազորությունները դադարեցնելուց հետո շարունակում են կատարել այդ պաշտոնից բխող գործողություններ, դա բնութագրվում է որպես քրեական հանցագործություն, որի համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում»:

Նշենք, որ ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, եւ ՀՀ նախագահը ընդունել է եւ վարչապետի հրաժարականը եւ ընդունել է կառավարության հրաժարականը ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը:

Նշեձնք նաեւ, որ Սահմանադրության 158-րդ հոդվածում նշվում է, որ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ